суббота, 25 февраля 2012 г.

Նրա արևն ու բաբուճները...

Հունվար-փետրվար ամիսներն էին,երբ աչքերս կարդացին մի մեծ նամակ,որտեղից դեմքիս պայծառ ժպիտ հասցրին միայն երկու-երեք բառ,բայց ասելիքը հազարտառ:


Անցյալում երբեք այդքան անկեղծ եղած չկայի,աչքերիցս ճշմարտություն էր կաթում:
Անցյալում երբեք այդքան նրբազգաց եղած չկայի,սրտիցս երջանկություն էր ծորում:
Անցյալում երբեք այդքան ազնիվ եղած չկայի,սրտիցս ուրախություն էր ճչում:
Անցյալում երբեք այդքան դրական էներգիա ստացած չկայի,բերանիս լայն բացվածքից շուրթերս էին ճաքում:
Անցյալում երբեք այդքան ուրախացած չկայի,մի աղջկա համար,որին անգամ ռեալ կյանքում չէի տեսել:

Որքան ուժեղ սիրտս սկսեց զարկել,այնքան արագ սկսեցին մատներս ստեղների վրայով շարժվել:
Գրում էի,գրում,գրում,ու գրում:Բնավ դատարկ խոսքեր չէին:
Հրճվանքս մեծ էր,այնքան, որ խոսքերս առանց իմ թույլտվության էին դուրս թռնում միջիցս,ու  արևահոտ բույր ստանում:



Մի քանի ամսից կլինի երջանիկ ամիսը,երբ արևն ու բաբուճները պատրաստ կլինեն ընդունել նրա գալուստը: